Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը

 

Ի թիվս գիտական նորույթներ ներկայացնող տարբեր զեկուցումների, առանձնահատուկ ուշադրության արժանացավ գիտաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ջ.Օպենհեյմի ծրագրային դասախոսությունը, որը նվիրված էր, այսպես կոչված`«ալարմիններին»` սպիտակուցներին, որոնք առաջանում են լեյկոցիտներում, կերատոցիտներում և էպիթելային բջիջներում: Զեկուցողը կարևորեց այն, որ դրանք արագ գոյանում են նաև բազմաթիվ ախտածին ազդակների ազդեցության ներքո, որպես օրգանիզմը տարբեր հիվանդություններից պաշտպանող իմունախթանիչներ:

 

Ակադեմիկոս Գալոյանի զեկուցումը հիմնականում նվիրված էր տարբեր հիվանդությունների ախտաբանության մեջ ցիտոկինների ունեցած դերին: Նրա և աշխատակիցների կողմից լաբորատոր պայմաններում հայտնաբերած իմունային ցիտոկինների քիմիական կառուցվածքի բացահայտումը հնարավորություն է տվել պարզելու դրանց կարևորությունը իմունային, վարակական, նյարդային և ուռուցքային հիվանդությունների բուժման գործում: Այս աշխատանքների արդյունքում հայտնաբերված են ցիտոկիններ, որոնք սինթեզվում են կենտրոնական նյարդային համակարգում` ուղեղում, որտեղ դրանք իմունաթերապևտիկ հզոր միջոց են: Ըստ ակադեմիկոս Գալոյանի, սթրեսների ժամանակ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներն ուսումնասիրելիս դրանց բուն էությունը բացահայտելու համար անհրաժեշտ է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի համակցված հետազոտություններ կատարել: 

 

Գիտահետազոտական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշվեց ակտիվացնել Սան Դիեգոյի քաղցկեղի ինստիտուտի իմունային բաժնի և ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի նեյրոհորմոնների բաժնի համատեղ գործունեությունը: 

 

ԱՄՆ-ի գիտական հասարակությունը մեկ անգամ ևս ծանոթացավ Հայաստանում կատարվող գիտական հետազոտություններին` նեյրոկենսաբանության նոր ուղղություններին: Բացի այդ, Life-Time Pharmaceuticals Inc. ընկերության նախագահ Դր. Ֆ.Տաուբի և պրոֆ. Ա.Գալոյանի միջև տեղի ունեցան լուրջ քննարկումներ` վերջինիս ու աշխատակիցների կողմից ստեղծված նոր պատրաստուկների վերաբերյալ, որոնք խիստ կարևոր են արյան և վարակական ծանր հիվանդությունների (հատկապես սիբիրյան խոցի) բուժման համար:

 

Վերջերս լրացավ տաղանդավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ, ԲԳԱ և գիտությունների միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտասահմանյան մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ Արմեն Անուշավանի Գալոյանի ծննդյան 80-ամյակը:

 

 Հիրավի, ՀՀ բժշկագիտությունն իրավունք ունի պարծենալու համաշխարհային ճանաչում ստացած և դեռ ակտիվ գործունեության եռանդով տոգորված մարդ, քաղաքացի, նշանավոր գիտնական, պրոֆեսոր Արմեն Գալոյանով, համաշխարհային կենսաքիմիայի ասպարեզում նրա կատարած խոշոր ներդրումներով:

 

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը սրտանց շնորհավորում է նշանավոր գիտնականին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, ցանկանում նրան քաջառողջություն, նոր հաջողություններ ժամանակակից բժշկագիտության և մասնավորապես` կենսաքիմիայի զարգացման բնագավառում:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Վարակաբանություն
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...

Մարմնի խնամք Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ